Մեծ գյուտարարը

Ջանի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնկան եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Реклама

Անհատական պլան (22.08.2016)

Աշխատանք Մայր դպրոցում

9։00-9։45 —  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00 — կրթահամալիրի տնօրենի խոսքը

10:00- 10:40 — ընդհանուր աշխատանք՝ Սեպտեմբերյան ուսումնական օրացույց (ջոկատի ղեկավար՝ Ն. Նիկողոսյան)
10:40-12:00 աշխատանք խմբերով.  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. Սեպտեմբեր ամսվա նախագծեր, աճի բնութագրեր (քննարկում Հասմիկ Ղազարյանի, Արմինե Մնացականյանի, Տաթև Թամազյանի հետ)

Աշխատանք Նոր դպրոցում

12։00-13։00- քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում

13։00-15։00-ուսումնական տարածքի և գույքի բարեկարգում, հանդիպում սովորողների և ծնողների հետ

15։00-17։00-մարզական պարապմունք՝ թենիս

Ուռա~, «Սուտլիկ Որսկանը» ներկայացումը ստացավ մրցանակ

Հունիսի 28-ին Անգլիական այգում «Բանգլադեշյան պլեներ 2016-ի» ժամանակ մեր դասարանը «Սուտլիկ Որսկանը» ներկայացման համար ստացավ մրցանակ:

Շարունակությունը կարդա Միլենա Բաբայանի բլոգում:

DSCN7199

Աշխատաժամանակ 27.06-29-06

Հունիսի 27-29

09:00-10:00 Լողի պարապմունք Դպրոց-պարտեզի փակ լողավազանում
10:00-10:30 Ընդհանուր պարապմունք Դպրոց-պարտեզում

Նոր դպրոցում՝

11:00- 13:00 Նյութական միջավայրի բարևալավման աշխատանքներ
Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատի հետ

13.00-13.30 Ընդմիջում

13:30 – 15:00 «Ամառ 2016» տեղեկատվական թերթիկներ բաժանում
մանկապարտեզի 6 տարեկաններին

Ուսումնական ամառ

IMG_1859

Ամառային ընթերցանություն

Սիրելի սովորող, ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ կարդալ հետևյալ գրքերը՝

  • Ջաննի Ռոդարի « Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»
  • Աստրիդ Լինդգրեն «Էմիլի արկածները»
  • Ա.Ա. Միլնի «Վինի Փու արջուկը»

Քո ցանկությամբ ընտրիր գրքերից մեկը և սկսիր կարդալ, իսկ եթե կարդաս երեքն էլ, շատ ավելի լավ: Կարող ես կարդալ նաև այլ հեղինակի գիրք:

Կարդալուց հետո գրավոր պատումի տեսքով ներկայացրու կարդացածդ գիրքը՝

  • ո՞վ է գրքի հերոսը
  • ինչպիսի՞ նմանություններ ես տեսնում քո և հերոսի միջև
  • ամենաշատ դուր եկած հատվածը ո՞րն է
  • այլ

Պատումդ ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին՝  a.mnatsakanyan@mskh.am:

Սիրելի սովորող, հիշեցնում եմ, որ «Տիգրան Հայրապետյան» գրադարանը գործելու է ողջ ամառան  ընթացքում, կարող ես օգտվել նաև այնտեղից:

 

Ամառային մաթեմատիկա

Մաթեմատիկա և խաղեր

Մաթեմատիկական խաղեր

Տրամաբանական խաղեր

 

Ամառային ճամփորդություն

Սիրելի սովորող, ամառային ճամփորդությունները միշտ լինում են սպասված, հետաքրքիր, արկածային: Ճամփորդությունդ ներկայացրու ֆոտոշարի, տեսանյութի կամ ձայնագրության տեսքով և ուղարկիր իմ հասցեին (ուղարկելուց չմոռանաս գրել փոքրիկ պատում և մեկ լուսանկար ճամփորդության վայրից):

 

Մաղթում եմ քեզ ամառային  ուրախ, հետաքրքիր և արկածային օրեր:

Աշխատաժամանակ 20.06-24.06

20.06.16

9:00-9:30- Մարզական պարապմունքներ

9:45–10։15՝ ընդհանուր պարապմունք. երգի, պարի ուսուցում

10:30–12:30՝ ամառային ստուգատեսներ, ամառային պլեներ

12:30-13։00՝ Ընդմիջում Նոր դպրոցում
13:00–14:00՝  «Խոսք, հաղորդակցություն» սեմինարը վարում է Գայանե Թերզյանը.

14։30-15։30՝ «Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունք

Читать далее