Главная » 2015-2016 ուստարի » Հունվարի 11-15 առցանց ուսուցման նախագիծ

Հունվարի 11-15 առցանց ուսուցման նախագիծ

12498514_1222469431115678_1789345183_nՆպատակը՝ առցանց ուսուցման կազմակերպում 2-րդ դասարանում

Խնդիրները՝

Ստեղծագործական մտածողության զարգացում

Առցանց աշխատելու հմտության, կարողության զարգացում

Մեդիահմտություների կիրառում և զարգացում

Տևողությունը՝ հուվարի 11-15

Ուսումնական գործունեության ոլորտները

Մաթեմատիկա

Ընտանիքիդ անդամների հետ լուծիր դեկտեմբերյան մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները:

 

Մայրենի

Մասնակցիր հայերենի ֆլեշմոբի առաջին փուլին, կատարիր առաջադրանքները և  ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

Առաջին փուլի խնդիրներ.

  1. Էլեկտրոնային գրքի, աուդիոֆիլմի, ռադիոլուրի, էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրու ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություն:
  2. Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:
  3. Ամբողջացրու գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝
    ա) ինչու են այդպես ասում, երբ կարելի է մեջբերել այդ ասույթը.
    բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
    – Լավ է կոյր …, քան կոյր …:
    մտօք, աչօք
    – Լաւ է … աղքատ եւ իմաստուն, քան … ծեր եւ անմիտ:
    մանուկ, զթագաւոր
    Մահ … մահ է, մահ … ՝ անմահությ: – իմացեալ, ոչ իմացեալ:
  4. Ստեղծիր ամանորյա ֆոտոպատում՝ 5-7 նախադասություն-մեկնաբանությամբ:
  5. Ներկայացրու տոնական օրերին լսածդ ամենաինքնատիպ մաղթանքը։
    Ինքդ հրապարակիր մաղթանքներ` «Մաղթանքի ծառի» տեսքով (առաջին ճյուղը՝ աստված տա, երկրորդը՝ մարդը կամենա, երրորդը՝ առաջին երկուսի հետևանքը լինի. օր.՝ «Թող Աստված բարենպաստ եղանակ տա, մարդիկ զբաղվեն հողագործությամբ, և բարելավվի մեր երկրի տնտեսությունը»)։
  6. Տոնական սեղանի շուրջ ծավալվող զրույցներ տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր. տարբեր մարդկանց խոսքի բառային, քերականական, ոճական մեղանչումները արձանագրիր և դրանք շտկիր։ Մեկ համառոտ նախադասությամբ արդարացրու այդ սխալները։
  7. Գրաբար կարդա և ձայնագրիր կամ տեսագրիր Սուրբ Ծննդյան ավետարանական մի պատումկամ մի շարական։ Հունվարի 5-6-ին նյութդ հրապարակիր սոցիալական որևէ ցանցում։
  8. Տրված են բառաշարքեր` հնդեվրոպական նախալեզվի, սանսկրիտի (հին հնդկերեն), հունարենի, հին սլավոներենի համարժեքներով: Աղյուսակը լրացրու հայերեն համարժեքներով՝ ընտրելով համապատասխան բառը տրվածներից՝ լույս, մեջ, ակն, աթոռ, երթալ, մեծ, ձեռն, միս, առաստաղ, զանգված, ալիք, հեծնել, գիշեր, աղ, շող։ Պատմի՛ր՝
    – ինչպես լուծեցիր այս խնդիրը.
    – ինչ խոհ առաջացրեց այս խնդիրը։
Հնխ. Սանս. Հուն. Հսլ. Հայերեն
plios polio՛s
oknos a՛kši o՛sse oko
sāld ha՛ls solь
stel stha՛la stellō stelja
weqero he՛speros večerū
mēmso māsa՛ meso
erth e՛rchomai
louk՛o luči leuko՛s lučь
sed sādin he՛zomai sed-lo
g՛her harana cheir
me՛dyo ma՛dhya me՛ssos mežda

Աղբյուրը՝ Խոսքի մշակույթ

Ես և շրջակա աշխարհը + տեխնոլոգիա

Ծնողներիդ հետ  տարբեր նյութերից պատրաստիր կերաման (պլաստիկ շիշ, դատարկ տուփ և այլն)  թռչունների համար: Կերամանը  տեղատրիր համապատասխան վայրում և դիտարկիր թռչուններին, չմոռանաս լուսանկարել և պատումիդ հետ միասին ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Նախագծի ելք՝

Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները  ամբողջացվում  և հրապարակվում են դասարանական բլոգում և ենթակայքում:

Оставьте комментарий