Главная » 2015-2016 ուստարի » Ա՜յ, քեզ Շրջիկ գրադարան

Ա՜յ, քեզ Շրջիկ գրադարան

Շրջիկ գրադարանը դեկտեմբերի 17-ին այցելեց մեր դասարան: Ոչ թե սովորականի պես, այլ՝ հեծանվով: Ո՞վ էր հեծանիվը վարում. մեր սիրելի տիկին Նոնան:

Ա՜յ, քեզ Շրջիկ գրադարան ու տիկին Նոնա:

Տիկին Նոնան մի մեծ արկղ էր բերել՝ լցված տարբեր գրքերով: Նա ներկայացրեց Շրջիկ գրադարանը, բաժանեց գրքերը, սովորողնեը կարդացին, ներկայացրեցին իրենց կարդացածը և պայմանավորվեցին տիկին Նոնայի հետ այցելել գրադարան, գրանցվել և վերցնել իրենց նախընտրած գիրքը արձակուրդի ընթացքում կարդալու համար:

Շնորհակալ ենք Շրջիկ գրադարանին:

 

 

Оставьте комментарий